«Հրապարակ». Լրիվ խայտառակ եղա. Մանվել Բադեյան
Հայկական Մամուլ
Երեկ թերթը փորձել է ճշտել, թե ուր են գնալու «մի կտոր հաց ուտելու» Մանվել Բադեյանի հետ գրազը կրած Գառնիկ Իսագուլյանը ու ՀՀԿ-ական թափորը, որովհետև Վիտալի Բալասանյանը ստացել է ոչ թե վեց-յոթ-տասը տոկոս, ինչպես կանխատեսել էր Բադեյանը, այլ «քառասուն-երեսուն, լավ՝ քսան տոկոս», ինչպես գրազ գալիս ասել էր Իսագուլյանը:
Նախ պարզվեց, որ երեկ Իսագուլյանի համար կրկնակի տոն է. նրա դստեր նշանդրեքն էր նաև. «Գլուխս խառն է, Բադեյանը պետք է որոշի հանդիպման վայրը, ժամանակը և «զենքի տեսակ»:
«Լրիվ խայտառակ եղա,- անկեղծորեն խոստովանել է Բադեյանը,- չնայած' մեկ-մեկ էլ կարելի է սխալվել, ի՞նչ կըլնի որ, լրիվ պատրաստ եմ սխալիս ջառմեն քաշել»:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին