«Հայկական Ժամանակ». Վարդան Ղուկասյանը «դաբրո» չի ստացել
Հայկական Մամուլ
Թերթի աղբյուրները հայտնում են, որ երեկ նախագահական նստավայր է գնացել Գյումրիի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:
Թերթի հիշեցմամբ՝ նախօրեին էլ նախագահական էր այցելել ԲՀԿ-ական պատգամավոր Սամվել Բալասանյանը, ինչից քիչ անց ԲՀԿ-ն հայտարարել էր, որ իրենց Գյումրիի քաղաքապետի թեկնածուն Բալասանյանն է:
Վարդան Ղուկասյանը, որը ջանք չէր խնայում Գյումրիի քաղաքապետի պաշտոնում 5-րդ անգամ առաջադրվելու «դաբրո» ստանալու համար և զուգահեռ հայտարարում էր, որ եթե անգամ ՀՀԿ-ն իրեն չսատարի, միևնույն է՝ առաջադրվելու է, արդեն երկու օր է լուռ է: Երեկ ոչ Ղուկասյանը, ոչ նրա մամուլի խոսնակը թերթի թղթակցի հեռախոսազանգերին չեն պատասխանել:
Ենթադրվում է, որ Վարդանիկին չի հաջողվել որևէ արդյունքի հասնել:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին