«Հայկական Ժամանակ». Ոստիկանությունը մինչ օրս ստել է
Հայկական Մամուլ
Ոստիկանությունը մինչ օրս ստել է՝ ասելով, թե ՀՀ անձնագրերը տպագրվում են Ֆրանսիայում: Երեկ «Հժ» թղթակիցը ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներին հարցրել է՝ ճի6շտ է արդյոք, որ անձնագրերը տպվում են Ջրվեժի տպարանում:
Ամենազավեշտալին այն է, որ ոստիկանությունում, փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանից բացի, որևէ մեկը այս հարցի պատասխանը չի իմացել, քանի որ լրագրողների հետ հանդիպմանը ներկա ոստիկանության տարբեր կառույցների ղեկավարները, լսելով թերթի թղթակցի այս հարցը, սկսել են ծիծաղել՝ ընդունելով դա որպես կատակ: Չի ծիծաղել միայն Օսիկյանը:
Նա ասել է. «Նախորդ տարի ոստիկանության կողմից հայտարարված մրցույթը, այո, ֆրանսիական ընկերությունն էր կատարում... մայիս ամսվա ընթացքում նոր մրցույթով, լրացուցիչ մրցույթով հայկական կազմակերպություն է հաղթել, ինչի արդյունքում, այո, այն նույնպես այսօրվանից սկսած սպասարկելու է նաև հայկական կազմակերպությունը»:
Անշուշտ, սա կարող է «նպաստավոր» ազդեցություն ունենալ առաջիկա ընտրություններում' ընտրողների «անհրաժեշտ» թիվ ցույց տալու համար:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին