ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

«Ցելոֆանե ժապավենից» մինչև «ծամոնի» գերկարևոր խնդիր. կառավարությո՞ւն, թե՞ ռեալիթի շոու

Վերլուծական
Վերջին շրջանում կառավարության նիստերը աչքի են ընկնում ոչ այնքան օրակարգի հագեցվածությամբ, որքան նիստի ընթացքում գրանցվող զավեշտալի միջադեպերով: Թերևս դժվար է հիշել այս կառավարության կողմից քննարկված գեթ մեկ լուրջ, հանրային շահերի տեսանկյունից առանցքային նշանակություն ունեցող հարց: Որոշ դեպքերում բանը հասնում է անգամ աբսուրդի: Օրինակ, վարչապետը և 17 նախարարները կարող են շուրջ 20 րոպե կատակով քննարկել համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ երեխաները Փաշինյանին մեղադրում են անգործության մեջ: Ընդ որում՝ կատակը կատակով, սակայն հարցի լուծմանն այդպես էլ չմոտեցան:
 
Մեկ այլ օրինակ՝ գյուղատնտեսության նախարարը կառավարության նիստի ընթացքում վարչապետին է ներկայացնում ոլորտին առնչվող խնդիրները և անհրաժեշտ ֆինանսավորումը, ինչին ի պատասխան վարչապետը կես կատակ առաջարկում է փակել բոլոր նախարարությունները և թողնել միայն գյուղատնտեսության նախարարությունը: Կհարցնեք՝ որտե՞ղ է տրամաբանությունը և ինչպե՞ս է ստացվում, որ կառավարությունը դեռ կատակելու տրամադրություն ունի: Այս հարցի պատասխանը չկա: Կառավարության նիստում հաջողացնում են կատակի տալ նաև Հայաստանում պետական վիճակագրության նկատմամբ հանրության վստահությունն ավելացնելու հարցը։
 
Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե. «Արևմտյան երկրներից մեկի վարչապետը մի այսպիսի արտահայտություն է արել` «Կա սուտ, կա լկտի սուտ և կա վիճակագրություն»։ Ես հույս ունեմ, որ ՀՀ վիճակագրության կոմիտեն մեզ կհանի այս տրամաբանությունից»,–ասաց Փաշինյանը` հավելելով, որ արտահայտությունը Հայաստանի վիճակագրության մասին չի արվել: Փոխադարձ կատակներն այդքանով չավարտվեցին։ Ստեփան Մնացականյանը մեկ այլ հայտնի արտահայտություն հիշեցրեց, որի համաձայն` վիճակագիրների համար ամենամեծ երջանկությունը հասկացված լինելն է։ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում»: Իսկ թե նման խեղկատակությունից հետո ինչով է ավելանալու հանրության վստահությունը պետական վիճակագրության նկատմամբ՝ մեծ հարց է:
 
Բացի այդ, կառավարության նիստում կարող են 30 րոպե կատակով քննարկել հարցը՝ արդյո՞ք տվյալ սեզոնին մինչ հեղափոխությունն էլ է ծիրան եղել, թե՞ ծիրանի առատությունը նույնպես հեղափոխության շնորքն է: Եվ իհարկե, միայն մեր կառավարությունը կարող է քննարկել ապրանքների մաքսազերծման հարցը և քննարկումը վերածել ծամոնի մասին կատակների հիթ-շքերթի: Մասնավորապես, նիստերից մեկի ժամանակ վարչապետ Փաշինյանը հայտարարում է, թե մեր ազգային առանձնահատկությունները չպետք է մոռանանք, մենք սիրում ենք այստեղ-այնտեղ գնալիս նվերներ բերել մեր մորաքույրների, հորաքույրների, հարևանների համար: Դրա համար է չափաքանակն ավելացվում: Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ հավելում է. «Որքան էլ հարևաններ ու բարեկամներ ունենանք, 1 կգ ծամոնը դժվար է պատկերացնել... դրա փոխարեն բենզինն ընդամենը 10 լիտր է»: Նիկոլ Փաշինյանը շարունակում է կատակել. «Էս էն ծամոններից ա, որ լցնում ես բենզինի մեջ, բենզինը շատանում է»: ՊԵԿ նախագահն էլ արձագանքում է՝ «Հաստատ սարի ծամոնը չի»: Հիշեցնենք ՝ քննարկվում էր ապրանքների մաքսազերծման հարցը, որը հուզում է առանց չափազանցության ՀՀ բնակչության մեծամասնությանը:
 
Վերջին խեղկատակությունն էլ այսօր էր: Խոսքն այն մասին է, որ մի ամբողջ կաբինետ, վարչապետի գլխավորությամբ, կարող է կես ժամ շարունակ լուրջ դեմքով քննարկման առարկա դարձնել ժապավենի հարցը: Մասնավորապես, խոսելով նորաբաց այգու սկզբնամասում գտնվող Մյասնիկյանի արձանի խնդրին, վարչապետը նշել է. «Ինչի՞ ա պետք, որ էդ փակելն արվի 75 թվի արտադրության ցելոֆանե ժապավենով՝ 25 տեղից կապած: Էդ մարդիկ չեն հասկանո՞ւմ՝ ինչով են զբաղված: Էդ ժապավենը արժեզրկում, դարձնում է 0 Վարդանյանների 25 մլն ներդրումը: Նախ՝ պետք է այդ ժապավենը հանել, անվտանգության հարցն էլ պատշաճ լուծել: Չի կարելի գնալ աղբանոցից հանել օգտագործած ժապավեն և բերել փաթաթել»:
 
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը տեղեկացրեց, որ նախարարությանը պետք է դիմեն՝ արձանը վերանորոգելու թույլտվություն ստանալու համար: Փաշինյանն էլ հրահանգեց՝ այդ ժապավենը հանել, ոստիկանության նորմալ արգելափակոցներով փակել: Թերևս ամոթը այստեղ ոչ այնքան հին ժապավենի առկայությունն է, որքան այդ հարցը կառավարության օրակարգ բերելը: Կառավարությունը պարզապես ժամավաճառությամբ է զբաղված՝ ուշադրությունից դուրս թողնելով հանրության համար օր առաջ լուծում պահանջող խնդիրները:
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված