«Հայկական Ժամանակ». Սամվել Դարբինյանը առաջադրվելու է Վանաձորի քաղաքապետի ընտրություններում
Հայկական Մամուլ
Վանաձորի գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սամվել Դարբինյանը երեկ թերթի թղթակցին ասել է, որ առաջադրվելու է սեպտեմբերի 9-ին կայանալիք Վանաձորի քաղաքապետի ընտրություններում: Մինչ այդ տեղեկություններ կային, որ Դարբինյանը փորձելու է իր որդուն դարձնել Վանաձորի քաղաքապետ:
Երեկ, երբ թերթի թղթակիցը հարցրել է դրա մասին, նա պատասխանել է. «ՉԷ, նման բաներ չկան, ես եմ դնում, չգիտեմ` ովքեր եմ այդ չար կատակներն անում, թող իրենց մնան այդ չար կատակները: Ես միանշանակ առաջադրվելու եմ»:
Դարբինյանն այդ պաշտոնում, փաստորեն, առաջադրվում է արդեն 5-րդ անգամ:
Ի դեպ, Վանաձորի քաղաքապետի պաշտոնում առաջադրվելու մասին հայտարարել է նաև փաստաբան Կարեն Թումանյանը, որը Վանաձորից ընտրված անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի մերձավորներից է: Նրան, սակայն, գործող քաղաքապետը, ինչպես երեկ ինքն է ասել, լուրջ մրցակից չի համարում:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին