«Հայկական Ժամանակ». Հակավարչապետական գործարարների հավաք Հայաստանում
Հայկական Մամուլ
Թերթի տեղեկություններով, Հայաստանի օլիգարխները և խոշոր գործարարները հակավարչապետական «կոալիցիա» են ստեղծել, որը մտադիր է հասնել այն բանին, որ Սերժ Սարգսյանը համաձայնի պաշտոնանկ անել Տիգրան Սարգսյանին:
Ըստ լուրերի, Սերժ Սարգսյանի հունիսի 27-ից 28-ը Բելգիա կատարած այցի օրերին ՀՀ-ում տեղի է ունեցել հակավարչապետական գործարարների հավաք, որի մասնակիցները որոշել են, որ անհրաժեշտ է այնպես անել, որպեսզի ՀՀ իշխանությունները գիտակցեն, որ իրենք են օլիգարխիայից կախված և ոչ թե՝ հակառակը:
Ըստ այդմ, որպես նախազգուշացում, գործարարները որոշել են տապալել իշխանությունների յոթ տոկոս տնտեսական աճ ապահովելու պլանը, որի մասին Սերժ Սարգսյանը հայտարարել է նոր կառավարության առաջին' հունիսի 18-ի նիստում: Իսկ եթե տնտեսական աճ ապահովելու պլանը տապալվի, ապա Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունը կդառնա անխուսափելի:


















































Ամենադիտված
Սուրեն Պապիկյանը պաշտոնից ազատել է «համացանցի հիթ» դարձած վարչության պետին