Բրունեյում ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է 10 կուրսանտ
Աշխարհ
Ուրբաթ օրը երեկոյան Բրունեյ պետության ԶՈՒ ուղղաթիռի վթարի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ, հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով սուլթանության Պաշտպանության նախարարությանը։
Զոհերը հիմնականում կուրսանտներ են, որոնք վերադառնում էին ռազմական վարժանքներից տուն՝ մայրաքաղաք Բանդար Սերի Բեգավան։ Երկու մարդ վիրավոր է, երկուսի ճակատագիրը դեռ անհայտ է։
Bell-212ի վթարի պատճառը հայտնի չէ։ Բրունեյի սուլթան Հասանալ Բոլկիահը «մեծ տխրություն է» հայտնել դեպքի կապակցությամբ և այցելել հիվանդանոցում գտնվող փրկվածներին։ Տեղական լրատվամիջոցները ուղղաթիռի վթարը անվանել են ազգային ողբերգություն, որը տեղի ունեցավ մուսուլմանների համար սուրբ Ռամադան ամսից առաջ։
Նշենք, որ Բրունեյ պետությունը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում, Բորնեո կղզու հյուսիս-արևմտյան ափամերձ հատվածում՝ Հարավ-Չինական ծովին ափին: Մակերեսը 5.8 հզ. կմ² է, բնակչությունը՝ 400 հազար մարդ:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ