Եզդիներն օգնություն են խնդրում Հայաստանից
Հասարակություն
Օգոստոսի 14 –ին կլրանա Իրաքում 1000 եզդիների սպանդի հինգ տարին: Այս կապակցությամբ «Սինջար» եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպությունը նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Աժ-ը ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն» խմբակցություններին և ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանին:
Նամակում մասնավորապես նշվում է, որ արդեն երկար ժամանակ է՝ Իրաքում բնակվող եզդիները ենթարկվում են հալածանքների իրենց ազգային, կրոնական պատկանելության համար: Իրաքում ոչ մի կերպ չեն պաշտպանվում եզդիների իրավունքները, որոնք առաջին հերթին խախտվում են այսպես կոչված Քուրդիստանի ղեկավարության կողմից:
Այս շարունակական հալածանքների արդյունքում ավելի քան 500,000 եզդի լքել է իր պատմական բնօրրանը: Քրդական իշխանությունների նպատակն է «մաքրել» եզդիներից եզդիաբնակ քաղաքներն ու գյուղերը: Նամակում խնդրվում է, որ բարեկամական Հայաստանի Հանրապետությունը դատապարտի այս հալածանքները և փորձի աջակցել այս հարցի բարձրաձայնմանը միջազգային ատյաններում:
Այսօր աշխարհի գերհզոր երկրներին միևնույն է եզդիների ճակատագիրը, քանի որ նրանց համար առաջնայինը տնտեսական շահն է, և այս տեսանկյունից քրդերն ավելի ձեռնտու են այդ երկրներին:
«Հայաստանը եզդի ժողովրդի միակ բարեկամ երկիրն է, որի բնիկ ժողովուրդը նույնպես անցել է այսպիսի տառապանքների միջով և համոզված ենք, որ անտարբերություն չի ցուցաբերի եզդի ժողովրդի դժբախտության հանդեպ:»,- ասվում է հայտարարության մեջ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը