Այսօր ԱՄՆ-ում նշում են «վնասակար սննդի» տոնը
ԱՄՆ
ԱՄՆ-ում չիփսերի, ֆրի-կարտոֆիլի, քաղցրավենիքի և արագ սննդի սիրահարները այսօր նշում են անսովոր օր՝ «վնասակար սննդի օրը»։
Նույնիսկ ամենատարածված ամերիկյան ազգային ուտեստը՝ տաք հոթ-դոգը, պատկանում «աղբային սննդի» կատեգորային, հաղորդում է РИА Новости-ին։
Գործակալությունը նշում է, որ ամերիկացիների ավելի քան 60%-ը տառապում է ծանր քաշից, և եթե այս ազգը շարունակի գիրանալ նույն դինամիկայով, ապա 2015 թ քաղաքացիների 75%-ը կհայտնվի ծանրքաշային կարգում, կանխատեսում են գիտնականները։
«Ոմանց համար ամեն օր է վնասակար սննդի օր։ Մնացածի համար դա առանց մեղքի զգացողության սննդին հասնելու հնարավորություն է, այն սննդից, որից մենք սովորաբար ձեռնպահ ենք մնում: Որովհետև վնասակար ամեն ինչ համեղ է»,- բացատրում է այս տոնի սիրահարներներից մեկը։
Նրանց հետ ոչ բոլորն են համաձայն՝ նշելով, որ նման տոները այնուամենայնիվ վնասակար են։
Հիշեցնենք, որ «վնասակար սնունդ» տերմինը ներմուծել է միկրոկենսաբան Մայքլ Ջեքոբսոնը մոտ 40 տարի առաջ՝ այսպես կոչելով այն մթերքները, որոնք պարունակում են շատ կալորիա, առողջության համար վնասակար բաղադրիչներ, որոնք չեն պարունակում վիտամիններ, հանքային նյութեր։
2008-ին Կալիֆոռնիայի Scripps Research Institute բժշկական հետազոտությունների կենտրոնի գիտնականները ապացուցել են, որ «վնասակար մթերքը» ուղեղի աշծատանքի վրա ունի նույն ազդեցությունը, ինչ թմրանյութերը՝ առաջացնելով սննդային կախվածություն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)