Մեքսիկայում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 26 մարդ, ևս 27-ը վիրավոր են
Աշխարհ
Հուլիսի 21-ին Մեքսիկայի արևմուտքում վթարի հետևանքով, ըստ փրկարարների տվյալների, զոհվել է 26 մարդկանց, այդ թվում՝ երեք երեխա, ևս 27-ը վիրավոր են։
Նայարիտ նահանգում ուղևորներով լի ավտոբուսը դուրս է եկել լեռնային ճանապարհից։
Իշխանությունները չեն բացառում, որ ճանապարհատրանսպորտային պատահարի զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ հիվանդանոց տեղափոխվածներից շատերի վիճակը ծանր է։
Ոստիկանությունը որպես վթարի պատճառ նշում է մի քանի տարբերակներ, այդ թվում նաև ավտոբուսի վարորդի կողմից ճանապարհի վտանգավոր հատվածում արագության գերազանցում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ