Աշխարհի ամենահզոր 500 ընկերություններն ըստ Financial Time-ի
Աշխարհ
Financial Times ամսագիրը ներկայացրել է 16-րդ տարեկան ամենահզոր 500 ընկերությունների ցանկը:
Ցանկում ներառվել են այն ընկերությունները, որոնց բաժնետոմսերի 15%-ից ավելին շրջանառվում է բորսաներում: Տվյալները վերցվել են 2012 թ.-ի մարտին բորսայական առևտրի արդյունքներով: Մարտից հետո բորսայական շուկաներում փոփոխություններ են եղել, սակայն ստացված արդյունքները ցույց են տալիս այդ ընկերությունների այս տարվա տնտեսական վիճակը:
Այսպիսով, Apple ընկերությունը (559 մլրդ ԱՄՆ դոլար արեժեքով) անցյալ տարի գրավում էր 3-րդ հորիզոնականը, իսկ արդեն այս տարի նա կարողացավ առաջ անցնել բազմաթիվ տարիների լիդեր Exxon Mobil (408.8 մլրդ)-ին, ինչը վկայում է այն մասին, որ ներդրողները փոխել են ներդրումային ուղղությունները:
Ռուսական ընկերություններից НЛМК-ն (Новолипецкий металлургический комбинат) անցյալ տարվա 344-րդ տեղի փոխարեն այս տարի զբաղեցրել է ռեյթինգի 479-րդ հորիզոնականը: Газпром ընկերությունը անցյալ տարվա 15-րդ հորիզոնականի (190.83 մլրդ) փոխարեն այս տարի զբաղեցրել է 31-րդ տեղը (145.76 մլրդ.):
Նավթագազային ընկերությունների շրջանում դրական արդյունք են ցույց տվել միայն Новатэк (40.42 մլրդ.) ընկերությունը՝ 200-րդ տեղից տեղափոխվելով 180-րդ տեղը, և Газпром нефть ընկերությունը (25.08 մլրդ.)՝ 368-րդ հորիզոնականից իջնելով 343-րդը:
Աշխարհի ամենահզոր 500 ընկերությունների ընդհանուր կապիտալացման գումարը մի տարվա ընթացքում նվազել է 3.6%-ով՝ հասնելով 25.3 տրլն. ԱՄՆ դոլարի, իսկ համաշխարհային FTSE All World (Financial Times Stock Exchange) ինդեքսը նվազել է 3.2%-ով:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ