Աշխարհի ամենաթանկ կարկանդակը պատրաստվել է սուրբ ջրից
Աշխարհ
4.7 հազար դոլար արժողությամբ կարկանդակը ստեղծվել է Astarism ընկերության սեփականատիրոջ կողմից, ով զբաղվում է ուտելիքների դիզայներական ձևավորմամբ:
Սկզբում կարկանդակը պատկերել են համակարգչով, որից հետո սկսել են պատրաստել: Թանկարժեք աղանդերի պատրաստման աշխատանքները տևել են ավելի քան մեկ շաբաթ:
Կարկանդակը պատրաստվել է XVII դարի բաղադրատոմսով: Նրա բաղադրության մեջ մտնում է 1920 թ. կոնյակ և Ֆրանսիայի Լուրդ քաղաքից բերված սուրբ ջուր: Կարկանդակի բաղադրության մեջ մտնում է նաև պլատին և կաշալոտի ստամոքսահյութ: Արտաքինից թանկարժեք թխվածքը պատված է ձվի և ոսկու թերթիկների խառնուրդով, որն ուտելի է:
Աշխարհի ամենաթանկ կարկանդակը ցուցադրվել է Լոնդոնի արվարձանային առևտրի մի կենտրոնում և այնտեղ կմնա մինչև դեկտեմբերի 19-ը: Յուրաքանչյուր այցելուի կտրվի տոմս, որով հնարավոր կլինի շահել այդ կարկանդակը: Իսկ վաճառքից ստացած եկամուտը կփոխանցվի սահմանափակ կարողություններով մարդկանց բարեգործական հիմնադրամին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ