«Դենվերյան հրձիգն» իրեն Ջոկեր էր երևակայել
ԱՄՆ
ԱՄՆ-ում հնգօրյա սուգ է հայտարարվել Կոլորադո նահանգի կինոթատրոնում սպանված ամերիկացիների հիշատակին։
Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել Բեթմենի մասին նոր ֆիլմի պրեմիերայի ժամանակ։ Զինված տղամարդը ներխուժել է կինոթատրոնի շենք և կրակ բացել հանդիսատեսների վրա։ Սպանվել է 12 մարդ, 60 մարդ վիրավոր է։
Այժմ ոստիկանությունը քննում է հանցագործին։ Մարդասապանը իրեն երևակայել է Բեթմենի գլխավոր թշնամի՝ Ջոկեր։ Նա ներկել է մազերը, որպեսզի համապատասխանի հերոսի կերպարին, մյուս հանդիսատեսների պես գնել է տոմս և մտել կինոդահլիճ։ Լույսերը հանգցնելուց անմիջապես հետո զինված տղամարդը, զրահաշապիկով և սաղավարտով պաշտպանված, վազել է բեմ։ Նախ նա արցունքաբեր գազով նռնակ է նետել ամբոխի մեջ, ապա սկսել է կրակել հավաքված հանդիսատեսների վրա պատահական ընտրության սկզբունքով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)