Հյուսիսային Կորեայում վրա հասած փոթորիկի հետևանքով մահացել է 7 մարդ
Աշխարհ
Հյուսիսային Կորեայի ծովափնյա հատվածով հզոր փոթորիկ է անցել՝ դառնալով մարդկային զոհերի և զգալի նյութական կորուստների պատճառ։
Ինչպես հաղորդում է ЦТАК լրատվական գործակալությունը, բոլորից առավել տուժել է Կանվոնդո նահանգը։ Աղետի հետևանքով հանրապետության հարավային շրջանում զոհվել է 7 մարդ, ավերվել են բազմաթիվ տներ և հասարակական շինություններ, ջրի տակ են մնացել գյուղատնտեսական նշանակության հսկայան հողատարածքներ։
Գավառի ճանապարհների մեծ մասը ևս դուրս են եկել շարքից, վնասվել են երկաթուղային ճանապարհները, կամուրջները, էլեկտրահաղորդալարերը։ Վոնսան և Մունչոն խոշոր քաղաքների բնակիչները մնացել են առանց խմելու ջրի ջրա և էլեկտրամատակարարման, համակարգերի խախտման պատճառով։
Փոթորիկից տուժել է նաև Հուանհե-Նամդո գավառը (Հարավային Հուանհե)։ Տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ