Բաշար ալ-Ասադը ներկա չի գտնվել բարձրաստիճան զինծառայողների թաղմանը
Մերձավոր Արևելք
Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը չի մասնակցել բարձրաստիճան զինծառայողների հրաժեշտի արարողությանը, որոնք սպանվել են չորեքշաբթի օրը Դամասկոսում Ազգային անվտանգության ծառայության շենքի մոտ տեղի ունեցած ահաբեկչության ժամանակ, հաղորդում է միջարաբական Al Arabiya-ն։
Նշենք, որ լիբանանյան Al-Manar ալիքը հաղորդում էր, որ զինծառայողների թաղմանը կմասնակցի նաև նախագահի եղբայր Մահեր Ասադը, սակայն հեռուստաալիքի կողմից հեռարձակվող կադրերում նա չէր երևում: Մահերի փոխարեն արարողությունը ղեկավարում էր Սիրիայի փոխնախագահ Ֆարուք աշ-Շարա'ան, նշում է Al Arabiya-ն։
Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Դամասկոսում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է Սիրիայի պաշտպանության նախարար Դաուդ Ռաջիհան, ինչպես նաև պաշտպանության փոխնախարար, Բաշար Ասադի քրոջ ամուսին Ասեֆ Շաուքաթը:


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել