Չինարենի պաշտոնական բառարանից հանել են «նույնասեռական» բառը
Աշխարհ
Չինարենի ամենահեղինակավոր բառարաններից մեկի նոր հրատարակությունն աղմկոտ սկանդալի պատճառ է դարձել։ Չինաստանում և արտերկրում ապրող նույնասեռական ակտիվիստները վրդովված էին՝ նկատելով tongzhi բառի իմաստների ցանկում իր հիմնական իմաստի՝ «նույնասեռական» բառի բացակայությունը: Միևնույն ժամանակ, ոչ ավանդական սեռական կոմնորոշում ունեցող մարդկանց հիերոգլիֆները բառարանում կային։
Բառարանի հեղինակները չեն ցանկացել նշել բառարանում tongzhi բառը, քանի որ նույն հերոգլիֆները օգտագործվում են «ընկեր» բառի գրության դեպքում։ Ավելին, չին ղեկավարները դիմում են միմյանց հենց tongzhi բառով:
«Դուք կարող եք օգտագործել այս բառը, ինչպես որ հարմար եք գտնում, սակայն բառարանում մենք այս բառը չենք հիշատակի: Մենք չենք ուզում նպաստել այս բառիմաստի տարածմանը»,- մեջբերում է BBC-ին լեզվաբան Ցզյան Լանշենին,- «Մենք գիտենք, թե այս բառը ինչ է նշանակում, սակայն չենք կարող ներառել այն բառարանում»,- ասել է գիտնականը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ