Արմավիան շահագործում է սիրիահայության անելանելի վիճակը
Հասարակություն
Հուլիսի 25-ին՝ ժամը 11-ին, Նալբանդյան 23 հասցեում գտնվող «Արմավիա» ավիաընկերության կենտրոնական գրասենյակի առջև տեղի կունենա բողոքի ակցիա՝ Երևան-Հալեպ-Երևան չվերթի տոմսի արժեքը վերանայելու պահանջով,- այս մասին Lurer.com-ին հայտնեց ակցիայի կազմակերպիչ, բնապահպան ակտիվիստ Ապրես Զոհրաբյանը։
«Ըստ էության՝ ամոթանքի ակցիա է, քանի որ «Արմավիան» բիզնես կառույց է և ինքն է որոշում իր անելիքները, բարոյական պատասխանատվություն ենք պահանջում, քանի որ նրանք այդ քայլով շահագործում են սիրիահայության անելանելի վիճակը»,- նշեց Ապրես Զոհրաբյանը։
Ակցիան կունենա շարունակական բնույթ, եթե կառավարությունը խնդրին ադեկվատ լուծում չտա։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը