Եգիպտոսի ռազմական ղեկավարությունը զիջումների չի գնում
Աշխարհ
Եգիպտոսի ռազմական խորհրդի ղեկավար` մարշալ Հուսեյն Տանտավին հայտարարել է, որ թույլ չի տալու զինված ուժերի դեմ իրագործվող ցանկացած ճնշում:
Վերջինս նման հայտարարությամբ հանդես է եկել Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության տապալումից հետո առաջին անգամ կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախօրեին, երբ ընդդիմությունը պատրաստվում էր ռազմական իշխանության դեմ նոր զանգվածային ցույցերի անցկացմանը:
Հուսեյն Տանտավին կոչ է արել աջակցել Եգիպտոսի նախագահի երկու թեկնածուների` Մուհամեդ ել-Բարադեի և Ամր Մուսայի առաջադրումը: Հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Եգիպտոսի նախագահի երկու թեկնածուների առջադրումը ներկայացրել էր Եգիպտոսի վարչապետը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ