Warner Bros կինոընկերությունը չեղյալ է հայտարարել ֆիլմի ցուցադրությունը Փարիզում
Աշխարհ
ԱՄՆ-ի կինաթատրոններից մեկում տեղի ունեցած ողբերգական միջադեպի պատճառով Warner Bros կինոընկերությունը որոշում է ընդունել Բեթմենի մասին ֆիլմի հանդիսավոր ցուցադրությունը Փարիզում չեղյալ հայտարարել, որը պետք է կայանար հուլիսի 20-ի երեկոյան: Այդ մասին հաղորդում է Life News-ը։ Ֆրանսիայի մայրաքաղաքում կայանալիք միջոցառմանը ժամանել էին ֆիլմի ռեժիսոր Քրիստոֆեր Նոլանը և գլխավոր հերոսների դերակատարները՝ դերասաններ Քրիստիան Բեյլը, Էնն Հետեուեյը և Մորգան Ֆրիմանը։ Հոլիվուդյան աստղերը չեղյալ են հայտարարել նաև բոլոր պլանավորած հարցազրույցները ֆրանսիայում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի կինոթատրոններից մեկում 24-ամյա տեղացու կրակոցներից զոհվել է 12 մարդ, իսկ 50–ը ստացել էր տարբեր աստիճանի վնասվածքներ։ Հանցագործության դրդապատճառները դեռ հայտնի չեն։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)