Հնդկաստանում ուղևորներով լի ավտոբուսն ընկել է ձորը. 18 մարդ մահացել է
Աշխարհ
Հնդկաստանում 18 մարդ է մահացել, ևս 17-ը վիրավորվել են ուղևորատար ավտոբուսի վթարի հետևանքով, հաղորդում են տեղական իշխանությունները:
Ավտոբուսն ընթանում էր լեռնային ճանապարհով, երբ սկսվել է անընդհատ շարունակվող մուսոնային անձրևների հետևանքով առաջացած քարաթափությունը։ Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել 45 մետր խորությամբ ձորը։
Նշենք, որ Հնդկաստանն առաջինն է աշխարհում ճանապարհատրանսպորտային զոհերի թվով։ Ըստ վիճակագրության, ամեն տարի շուրջ 110 հազար հնդիկ է մահանում ՃՏՊ-ների հետևանքով։ Հիմնական պատճառներն են վատ ճանապարհները, տրանսպորտային միջոցների՝ նորմերին չհամապատասխանող տեխնիկական վիճակը, ինչպես նաև երթևեկության կանոնների մշտական խախտումները:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ