Պայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն է Չինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆ Մոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվել Միկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած Նեպալում ՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել են Դուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ Դերզյան Հանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունը Նոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել են 

Սեփական պատմության հետ Թուրքիայի ամենամեծ առերեսումը Եղեռնի հարցն է

Թուրքիա

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Էրդողանի՝ Դերսիմի կոտորածի համար ներողություն խնդրելու հայտարարությանը՝ թուրքագետ Անուշ Հովհաննիսյանն ասաց, որ թեև դա աննախադեպ քայլ էր Թուրքիայի պատմության մեջ, բայց ինքը չի կարծում, թե դրան կհաջորդի Հայոց ցեղասպանության համար ներողությունը։

Նա ասաց, որ Էրդողանը երբեմն անում է սպոնտան հայտարարություններ, որոնք հետո պետք է լինում հերքել կամ մեկնաբանել, բայց դա դժվար է պատահական քայլ անվանել, որովհետև այդ հայտարարությունը թեև անզգույշ է, բայց նաև երկար նախապատմություն ունի։

«Եթե ուզում ես մեծ բանից ուշադրությունը շեղել՝ ընդունիր փոքր մեղք։ Սեփական պատմության հետ Թուրքիայի ամենամեծ առերեսումը Եղեռնի հարցն է, գուցե այս ներողությունը դրանից ուշադրությունը շեղելու միջոց է և PR ակցիա։ Թուրքերը փորձում են ցույց տալ, որ չեն վախենում իրենց անցյալից և ակտիվ են, սակայն չեմ կարծում, թե Հայոց ցեղասպանության հարցում Էրդողանի կուսակցությունը կհրաժարվի իր քաղաքականությունից»։

Ըստ թուրքագետի՝ Հայոց ցեղասպանության ժխտումը վերջերս վտանգավոր՝ լղոզված տեսք է ստացել։ Մի կողմից թուրքերն իբր պատրաստ են քննարել, նախկինի նման չեն ժխտում, առաջարկում են ստեղծել հարցը քննարկող հանձնաժողովներ՝ իբր պատրաստ են հանձնաժողովների կայացրած ցանկացած եզրակացությանը, մյուս կողմից փորձում են երկկողմանի ողբերգություն ներկայացնել, Հայոց ցեղասպանությունը միևնույն հարթության մեջ դնել, ասենք, Դարդանելում զոհված թուրքերի հետ։

Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք Էրդողանի այս քայլը PR ակցիա չէ Հայոց ցեղասպանության բանաձերի՝ ԱՄՆ սենատում և Ֆրանսիայի խորհրդարանում քննարկման դրվելուց առաջ, բանախոսը պատասխանեց. «Այն, ինչ չասաց էրդողանը, կուսակիցները փորձում են օգտագործել PR-ի համար, և, իհարկե, սա էլ անպայման կօգտագործվի, քանի որ Իսրալեյում ևս քննարկումներ են սպասվում, բացի այդ՝ մոտենում է 2015 թվականը։ Բայց էլի չեմ կարծում, որ այս ռեժիմը պատրաստ կլինի Հայոց ցեղասպանությունն ընդունել մեր ակնկալած ձևով։ Այս ձևով ներողությունը հարցի ընդունում չէ։ Այսօր թուրքական իշխանամետ կայքերում մեջբերված են ներողությունների և նրանց հետևանքների բազմաթիվ նախադեպեր՝ Ամերիկայի, Ավստրալիայի, և Կանադայի և այլ երկրների ներողությունները բնիկների կոտորածների համար և այլն։ տարբեր Հիմնականում քննարկվում է, թե այդ ներողություններին փոխհատուցում հետևե՞լ է արդյոք»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում Հրդեհը ոչնչացրել է երկու հաստատություն Ֆրանսիայում․ բնակիչները տարհանվել ենՎիճաբանութոյւն, ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում. Կան վիրավորներՄիԳ-29 է կործանվել Սերբիայում․ օդաչուն զոհվել էՀՀ-ն և Գերմանիան համաձայնեցրել են 2027 թվականի պաշտպանական համագործակցության ծրագիրըԼիոնել Մեսսին կարող է անսովոր պաշտոն ստանձնել Արգենտինայի հավաքականումԱնձնակազմը զոհվել է․ Ան-12 ինքնաթիռ է կործանվել․ ՌԴ (տեսանյութ)Կյանքից հեռացել է բժիշկ-թոքաբան Թամարա Խաչատրյանը Գնացքների բախում Պրահայում․ 46 տուժած, 4-ը՝ ծանր վիճակումԵվրոպական միությունը մշակում է Ուկրաինայի բանակցությունների մանդատը․ PoliticoBild-ը ներկայացրել է Իրանի հարցով Թրամփի հնարավոր երեք քայլերըԻրանը կրկին գրոհել է Բահրեյնի ամերիկյան ռազմաբազան․ Ռուբիոն արձագանքել էՓաշինյանը դեկտեմբերին 3 անգամ գնալուա Մոսկվա․ երևի մտածումա՝ Պուտինն ո՞վա, որ չկարողանամ «ֆռռացնեմ». Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ) Սրտի վիրահատությունից հետո մահացել է Սվետլանա ԿունիցինանՆոյեմբերյանի և Բերդի ճանապարհներին մառախուղ է․ տեսանելիությունը՝ մինչև 50 մետրԱՄՆ-ի միջուկային գաղտնիքը, Թրամփի աղմկահարույց խոսքերը Պուտինի մասին և Լը Պենի կոշտ պլանը (տեսանյութ) Հորմուզի անվտանգությունը՝ բանակցությունների սեղանին․ Իրանի և Օմանի նոր հանդիպումըԿատարը կրկին միջնորդում է․ նոր հանդիպում Իրանի հետԵրկրորդ հարվածը՝ Հորմուզի տանկերին․ անձնակազմի ճակատագիրը պարզ չէՌուսաստանում ծխելու, հարբեցողության և խուլիգանության համար տուգանքները կարող են գրեթե կրկնապատկվել Քեյ-փոփից՝ Հոլիվուդ․ BTS-ի ընկերությունը խոշոր գործընկերություն է հայտարարելԻրանը պնդում է՝ թիրախավորել է ԱՄՆ-ի ռադարը ԲահրեյնումԹրամփի նոր նախազգուշացումը Իրանին․ սպառնալիքի դեպքում՝ ծանր գինՎերսալում՝ բրոնզի վարպետի վերադարձը․ այսօր մեկնարկում է դե Վրիսի ցուցահանդեսըԵրևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԶԻԼ»-ըԹրամփի սպառնալիքը, Մոսկվայի գրոհն ու Հունգարիան. «Աղմկե՛ք»․ Աննա Հակոբյանն առաջարկում է բոյկոտելԱնվճար ChatGPT՝ գիտնականներին․ OpenAI-ի ծրագիրը հասնում է ՀնդկաստանՀին արձանագրությունների նոր ընթերցում․ Երևանում այսօր մեկնարկում է գիտաժողովԴժվար է հավատալ, որ այլևս չենք տեսնելու քո ժպիտը. hանգչի՛ր խաղաղությամբ, մեր լուսավոր տղա Հայ գիտնականների արդյունքները՝ շուկա․ քննարկվում են առևտրայնացման խոչընդոտներըԱռեղծվածային պայթյուններ, խոշոր հրդեհներ, վտանգավոր միջադեպեր ու անհավանական կադրեր՝ աշխարհից (տեսանյութ) ԱՄՆ-ն Չինաստանին մեղադրում է Թայվանի նախագահի ինքնաթիռի թռիչքը խոչընդոտելու մեջԵվրոպական միությունը դեկտեմբերին կարող է հաստատել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթըՖրանսիական սուպերմարկետների դեմ կիբեռհարձակման հետևում կարող է Իսրայելը կանգնած լինել․ TasnimԱրամուս գյուղի ռեստորանում հարսանեկան արարողության ժամանակ 39-ամյա կին է հանկարծամահ եղելԲրեդ Փիթը բացահայտել է՝ ինչու Դի Կապրիոն չի հայտնվի նոր ֆիլմումԿալանքի տակ գտնվողին նորից կալանավորելն ապօրինի է․ Ֆերոյանը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին (տեսանյութ) Կստեղծվի թքի միջոցով վարորդի՝ թմրամիջոց օգտագործելու հանգամանքը պարզելու հնարավորությունԲազկաթոռ՝ ձյան վրա․ Կիմ Չեն Ընը ստուգել է նոր լեռնադահուկային հանգստավայրը
Ամենադիտված