Իրանի խորհրդարանը Մեծ Բրիտանիայի դեսպանին վտարելու որոշում է կայացրել
Իրան
Իրանի խորհրդարանը կողմ է քվեարկել Մեծ Բրիտանիայի հետ դիվագիտական հարաբերությունների մակարդակն իջեցնելու վերաբերյալ որոշմանը:
Պաշտոնական Թեհրանի այս որոշումը պատասխանն է, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Կանադայի կողմից Իրանի միջուկային ծրագրի դեմ նոր սանկցիաներ կիրառելու մասին հայտարարություններին:
Իրանի խորհրդարանի այս որոշումը կմտնի ուժի մեջ այն բանից հետո, երբ Իրանի Սահմանադրական դատարանի խորհրդը կհաստատի այն: Եթե դա տեղի ունենա, Իրանը կարող է պահանջել Մեծ Բրիտանիայի դեսպանին լքել երկիրը: Հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ