Ամերիկացին փորձել էր պայթեցնել Պենտագոնի շենքը
ԱՄՆ
«Ալ–Կաիդա»–ի անդամ ամերիկացի Ռեզվան Ֆերդաուսը իրեն մեղավոր է ճանաչել Պենտագոնը և Կապիտոլիումը պայթեցնելու փորձ անելու մեջ։
26-ամյա Ֆերդաուսն իր ծրագիրը փորձել էր իրականացնել ռադիոկառավարվող օդանավերի և ինքնակառավարվող պայթուցիկ սարքերի օգնությամբ։
Մեղադրող կողմը դատարանից պահանջում էր ամերիկացի ահաբեկչին 17 տարվա ազատազրկման դատապարտել։
Ֆերդաուսը ձերբակալվել է հատուկ գործողությունների ժամանակ, երբ հատուկ ծառայության աշխատակիցները նրա հետքի վրա դուրս էին եկել պայթուցիկ սարքեր գնելու պատրվակով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)