Մեր երևանյան կրկեսի գմբեթը մակարդակով հայտնվեց գետնին.Մուշեղ Ղազարյան (տեսանյութ)
Հասարակություն
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր ժամը 16.33-ին պայթեցվեց Երևանի հին կրկեսի գմբեթը: Պայթեցումը իրականցվեց Արտակարգ իրավիճակների նախարարության պայթեցման խմբի կողմից, որի հետևանքով կրկեսի գմբեթը անվտանգ գետնին հավասարեցվեց։ Պայթունը որևէ վտանգ չի հասցրել գմբեթը շրջապատող պատերին, որոնք կարևոր են նոր կրկեսի արտաքին տեսքի համար։ Օգտագործվել է նիտրոգլիցերին, որը տեղային պայթուն է իրականացնում և ալիք չի ստեղծում։
ԱԻՆ Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ, գնդապետ Մուշեղ Ղազարյան խոսքերով, «մեր երևանյան կրկեսի գմբեթը մակարդակով հայտնվեց գետնին»։
Տեղեկացնենք նաև, որ Երևանի պետական կրկեսի շենքը կառուցվել է 1962թ. և երբեք չի վերանորոգվել։ Վերջին տարիներին շինությունն անմխիթար վիճակում էր և չէր բավարարում ժամանակակից կրկեսի արվեստային պահանջներին. խոնավ եղանակին տանիքը կաթում էր, իսկ ձմռանը բացակայում էր ջեռուցումը։ «Տաշիր գրուպ»-ի ֆինանսական օժանդակության շնորհիվ կրկեսում հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը