Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Բակո Սահակյանին
Հայաստան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Բակո Սահակյանին՝ ԼՂՀ նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Հարգելի պարոն Սահակյան,
ՀՀ Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի բարձր պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Ինքնիշխան Արցախում ժողովրդավարության չափանիշներին համապատասխան անցկացված հերթական նախագահական ընտրություններում Ձեր համոզիչ հաղթանակը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողմից Ձեր հանդեպ ցուցաբերած շարունակական վստահության վկայությունն է: Այն փաստում է, որ ԼՂՀ քաղաքացիները աջակցում են երկրի հզորացմանն ուղղված քաղաքականությանը, որը վարում են Լեռնային Ղարաբաղի իշխանությունները Ձեր գլխավորությամբ:
Վստահ եմ, որ վերընտրվելով պետության ղեկավարի պաշտոնում' Ձեր հետագա գործունեությամբ կշարունակեք ԼՂՀ պետականության ամրապնդմանն ու առաջընթացին ուղղված քայլերի իրականացումը:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ՝ մաղթում եմ առողջություն եւ հետագա հաջողություններ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, իսկ Արցախի ժողովրդին՝ խաղաղություն եւ բարեկեցություն»։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի