Բակո Սահակյանն ընդունել է Արցախի թեմի առաջնորդին
Արցախ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 21-ին ընդունել է Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիկոպոս Մարտիրոսյանին:
Պարգեւ արքեպիկոպոս Մարտիրոսյանը շնորհավորել է Բակո Սահակյանին՝ Նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Արցախի հոգեւոր առաջնորդը հաջողություններ է մաղթել երկրի ղեկավարին՝ նախանշված ծրագրերի իրականացման, ժողովրդի բարեկեցության բարձրացման, հայրենիքի շենացման գործում:
Հանդիպմանը քննարկվել են պետություն-եկեղեցի կապերին վերաբերող հարցեր: Երկուստեք նշվել է դրանց հետագա խորացման ու ընդլայնման անհրաժեշտությունը՝ այն համարելով պետականաշինության կարեւոր հիմքերից մեկը:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան