Հայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանը Հայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն Սիմոնյան Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կա Ամստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակ Եթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն Սիմոնյան Met Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ 5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել է Ռուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ) Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքով Հարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-Տերյանը Բրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգ ՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջ 

«Դատախազության դպրոցը» 5 տարեկան է

Հայաստան

2012թ. հուլիսի 20-ին Երևանում՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում, նշվեց ՀՀ դատախազության «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության 5-րդ հոբելյանական տարեդարձը:

Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը՝ հանդիսավոր նիստի մասնակիցներին ներկայացնելով ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ուղերձը:

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, իր ուղերձում անդրադառնալով «Դատախազության դպրոցի» գործունեությանը, մասնավորապես նշել է. «Դատախազության դպրոցը», ձևավորվելով 1998 թվականից գործող ՀՀ գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնի հիմքի վրա, անցած հինգ տարիների ընթացքում վերածվել է դատախազական կադրերի ուսուցման և վերապատրաստման հեղինակավոր օջախի, որտեղ իրականացվում են նաև կիրառական իրավագիտության և իրավունքի տարբեր ճյուղերին նվիրված գիտահետազոտական աշխատանքներ: Ասվածի լավագույն ապացույցն է այն, որ վերջին տարիներին դպրոցի աշխատակիցների ջանքերով հրատարակված ավելի քան 2 տասնյակ անուն գիտագործնական աշխատանքներն ու մեթոդական ձեռնարկները լայնորեն կիրառվում են ոչ միայն դատախազական, այլ նաև այլ իրավապահ մարմինների պրակտիկայում և արժանացել են իրավագիտական հանրության գնահատանքին ու հավանությանը»:

ՀՀ գլխավոր դատախազի հավաստմամբ՝ «Դատախազության դպրոցը» այսօր իր ուսումնամեթոդական աշխատանքների կազմակերպման արդյունավետության, գիտագործնական սեմինարների, քննարկումների, ուսուցման ժամանակակից մեթոդոլոգիայի կիրառման արդյունքում լիովին համապատասխանում է միջազգայնորեն ընդունված չափանիշներին, որի վառ ապացույցն է նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ դպրոցի սերտ համագործակցությունը»:

Այնուհետև հանդիսավոր նիստի ընթացում ցուցադրվեց տեսաֆիլմ՝ «Դատախազության դպրոց»-ի գործունեության վերաբերյալ:

Ըստ այդմ «Դատախազության դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն ստեղծվել է «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա և ՀՀ գլխավոր դատախազի' 19.07.2007թ. թիվ 46 հրամանի համաձայն: Դպրոցի գործունեության կազմակերպման հենք է հանդիսացել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության գիտաուսումնական կենտրոնը: Դատախազության դպրոցի գործունեության ուղղությունների լուսաբանման հիմքում դրված է ճանաչողականությունը, արդյունավետ միջոցների և մեթոդների վերհանումն ու դրանց գործնականում կիրառությունը, որոնք և պայմանավորում են դպրոցի բնականոն գործունեության կազմակերպումը և առկա հասարակական հարաբերություններում նրա ակտիվ մասնակցությունը:

Դատախազության դպրոցն իրականացնում է'
1) Դատախազների թեկնածությունների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստումը.
2) Դատախազների տարեկան և լրացուցիչ վերապատրաստումը.
3)Դատախազության աշխատակազմում պետական ծառայողների վերապատրաստումը:

Զարգացման ծրագրին համահունչ, հիմնական կրթական գործընթացներին զուգահեռ դպրոցն իրականացրել է լրացուցիչ կրթական ծրագրեր, որոնց շահառուներն են եղել դպրոցականները, զինվորական կոմիսարիատի աշխատակիցները, քննիչները, իրավապահ մարմինների այլ աշխատակիցները և այլն: Նշվածի արդյունքում դպրոցը, հաստատուն քայլերով առաջ շարժվելով, ուրույն տեղ է զբաղեցրել համապատասխան գործառույթներ իրականացնող կազմակերպությունների շրջանում' համարվելով իրավապահ մարմինների աշխատակիցներ վերապատրաստող առաջատար կազմակերպություններից մեկը:

Կրթական ծրագրերով նախատեսված ուսումնական գործընթացներն իրականացվել են դասախոսությունների, գործնական պարապմունքների, դասախաղերի, դատախաղերի, սեմինարների, խնդիրների, քննարկումների, բանավեճերի, ինչպես նաև Մարդու իրավուքների եվրոպական դատարանի վճիռների, ՀՀ վճռաբեկ դատարանի, ՀՀ սահմանադրական դատարանի որոշումների քննարկումների միջոցով:

Ուսումնական և գիտամեթոդական գրականության ստեղծումն ու հրատարակումը դպրոցի հիմնական գործառույթներից մեկն է: 2008 թվականից ի վեր հրատարակվել են մոտ 20 ուսումնական ձեռնարկ, որոնց մատչելիությունն ապահովելու, ինչպես նաև ընկալելիության մակարդակը բարձրացնելու համար, հիմնականում ստեղծվել են նույն ձեռնարկի էլեկտրոնային տարբերակները:

Դպրոցն իրավապահ մարմինների վերապատրաստման, մասնագիտական պատրաստման և այդ ոլորտում սեմինարների, համաժողովների, քննարկումների կազմակերպման, ինչպես նաև կրթական ծրագրերում նորագույն տեխնոլոգիաների ներդրման նպատակով, սերտորեն համագործակցում է Եվրոպայի խորհուրդի (Լիսաբոնյան ցանց, Մարդու իրավունքների ոլորտի կրթություն իրավաբանների համար՝ ՀԵԼՓ), ԵՄ եվրոպական հանձնաժողովի, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի Համաշխարհային բանկի, Հայատանում ԱՄՆ դեսպանատան, Բազելի կառավարման ինստիտուտի Ակտիվների վերադարձման միջազգային կենտրոնի, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի և այլ միջազգային կառույցների հետ:

Ներկայումս դպրոցում աշխատանքներ են տարվում վերապատրաստման գործընթացների ընդլայնման և արդյունավետության բարձրացման ուղղությամբ: Նախատեսվում է շարունակել գիտագործնական միջոցառումների կազմակերպման ու անցկացման, իրավաստեղծ գործունեության, գիտագործնական ձեռնարկների կազմման և հրատարակման աշխատանքները, ինչպես նաև դպրոց ներմուծել ուսուցման նոր մեթոդներ և միջոցներ:
Հանդիսավոր նիստի ավարտին ՀՀ գլխավոր դատախազի հրամանով պարգևատրվեցին «Դատախազության դպրոցի» տնօրեն Գ. Սարգսյանը և դատախազության այլ աշխատակիցներ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հռոմի պապը հույս ունի, որ Ալեշկիում առաքելությունը կշարունակվիՀայաստանն իր ճանաչված ու բաց սահմաններով պետք է հանձնեմ երիտասարդությանը. Փաշինյան՝ MaskOFF քննարկմանըՀայաստանը չեմ պատրաստվում դնել ռուս-ուկրաինական պատերազմի զոհասեղանին. Ալեն ՍիմոնյանՈւկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները կրկին հարվածների թիրախում են․ 9 տուժած կաFox. Սպիտակ տան մոտ ձերբակալվել է Թրամփին սպանել սպառնացող անօրինական ներգաղթյալըԱմստերդամում ցուցարարները ներխուժել են Microsoft-ի տվյալների կենտրոնի շինհրապարակԵթե թուրքը հարձակվի, չենք հասցնի հզորանալ. Ալեն ՍիմոնյանMet Gala-ի 2027 թվականի ցուցահանդեսը կներկայացնի առօրյա հագուստը՝ ջինսերից մինչև փքված բաճկոններ5000 դոլարի դիմաց նախապատրաստվում էին սպանել Երևանի մի բնակչի. երեք տղամարդ ձերբակալվել էԹրամփը հայտարարել է, որ Ուկրաինայի հարցով բանակցությունները կշարունակի նոյեմբերի 7-ինՌուսաստանի Ռոստով քաղաքում գիշերը խոշոր հրդեհ է բռնկվել «Ալմազ» գործարանի հարևանությամբ գտնվող պահեստում․ (տեսանյութ)Տղամարդուն ձերբակալել են դպրոցականների կոշիկներից ներդիրներ գողանալու կասկածանքովԿիևը երկու տարվա ընթացքում «Մեծ յոթնյակից» ստացել է 49,4 միլիարդ դոլարՀարձակման է ենթարկվել Oragir.News-ի գլխավոր խմբագիր Գևորգ Էմին-ՏերյանըԲրիթնի Սփիրսի «Britney» ալբոմի 25-ամյակին թողարկվել է 5 նախկինում չհրապարակված երգՀՅԴ Հայ դատը Սինիրլիօղլուին մեղադրում է Հայոց ցեղասպանության ժխտումը խթանելու մեջԹրամփը միջանկյալ ընտրությունների արդյունքում ԱՄՆ-ի կորուստները գնահատում է 3 տրիլիոն դոլարՈղբերգական ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Mitsubishi»-ն և «Renault»-ը․ վարորդը մաhացել էԹրամփը մեծ առաջընթաց է արձանագրել ուկրաինական հակամարտության կարգավորման գործումՀՔԾ–ից՝ Ավանի թաղապետ. Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը30 հազար մարդ է դիմավորել Հռոմի պապին Ուրուգվայում52 տարեկանում մահացել է «Օսկարի» արժանացած ռեժիսոր Սեբաստիան ԼելիոնՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 7-ինԱրմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամԱՄՆ-ում հոկտեմբերին ստեղծվել է 165 հազար աշխատատեղ, սակայն գնաճը շարունակում է նվազեցնել գնողունակությունըNYT. Սպիտակ տան աշխատակազմի նոր ղեկավարը կոչ է արել Թրամփին դադարեցնել Իրանի հետ պատերազմըԱՄՆ-ն ու Իրանը մոտենո՞ւմ են հակամարտության դադարեցմանը․ Թրամփը խոսել է առաջընթացի մասին«Daroink» ընկերության տնօրենը ոչ սթափ վիճակում բախվել է 4 մեքենայի, ապա՝ շինհրապարակի տեխնիկայինԹրամփը հայտարարել է Իրանին նոր հարվածների մասին․ թիրախում Քեշմ կղզին է եղելԹրամփը նշել է, որ Իսրայելը և Մերձավոր Արևելքը իրենց գոյությամբ պարտական ​​են իրենՌուսաստանի զինված ուժերը հարված են հասցրել Կիևի Հյուսիսային կամրջինՀրեշտակապետեր Գաբրիելի, Միքայելի և ողջ երկնային զորքի հիշատակության օրն էAI ոլորտի բաժնետոմսերի անկումը ցնցել է համաշխարհային շուկաներըՊեդրո Ալյանան երդվել է որպես Պարագվայի նախագահՀյուստոնի քաղաքապետը նոր հրաման է ստորագրել՝ սահմանափակելով ներգաղթային մարմինների հետ համագործակցությունըԵրեք քաղաքում արձանագրվել է փոշու սահմանային կոնցենտրացիայի գերազանցումPress TV. Քեշմ կղզում պայթյուններ են տեղի ունեցելՃանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր․ «Փաստ»Ռուսական հարվածից Ուկրաինայում զոհերի թիվը հասել է 53-իՎերին Լարս տանող ճանապարհի մի հատվածը փակվել է բեռնատարների համարԱՄՆ-ն հարվածել է Իրանի ՀՕՊ համակարգերինԻսրայելի ռազմական գործողությունները խորացրել են պառակտումը ԱՄՆ քաղաքական դաշտումԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվիՊարագվայի նախկին նախագահ Պենյան տնային կալանքի տակ էTRIPP-ի շրջանակում կստեղծվեն տրանսպորտի և էլեկտրաէներգիայի հաղորդման խմբեր․ ԱԳՄԱՆԺողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ԱՄՆ-ն, Հայաստանը և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական մշակման աշխատանքներըՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»«Հրապարակ»․ Տեղեկանքի համար դիմել է դատարան
Ամենադիտված