Արաբական երկրների լիգան նոր սանկցիաներ է կիրառում Սիրիայի դեմ. Euronews
Մերձավոր Արևելք
Կիրակի օրն Արաբական պետությունների լիգան հայտարարել է Սիրիայի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառելու մասին որոշման մասին, որտեղ արդեն մի քանի ամիս տևող հակակառավարական ցույցերի ժամանակ սպանվել է 3.5 հազար մարդ:
Նոր տնտեսական սանկցիաների կիրառման Արաբական լիգայի որոշումը կայացվել է նախօրեին՝ Կահիրեում կայացած կազմակերպության անդամ երկրների ֆինանսների նախարարների հանդիպման ժամանակ: Ըստ այդ որոշման` սառեցվելու են Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների բանկային հաշիվները, ինչպես նաև դադարեցվելու են Սիրիայի Կենտրոնական բանկի և մյուս գործող բանկերի միջազգային գործարքները:
Բացի այդ արգելվել է Սիրիայի բարձրաստիճան պաշտոնյաների մուտքն արաբական երկրներ: Այս մասին հանդիպման վերջում հայտնել է Քաթարի պատվիրակության ներկայացուցիչը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)