«Ռուսերենը 3D ձևաչափով. լեզվաբանություն, կրթություն և մշակույթ» գիտաժողով
Գիտություն և Մշակույթ
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանը «Ռուսհամագործակցության» հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 26-ին և 27-ին կազմակերպում է երկամյա Ռուսական մանկավարժական ինստիտուտի առաջին շրջանավարտների թողարկման 75-ամյակին նվիրված 2-րդ միջազգային գիտաժողովը' «Ռուսերենը 3D ձևավաչափով. լեզվաբանություն, կրթություն և մշակույթ» խորագրով: «Ավանդույթը և նորարությունը՝ զուգընթաց» նշանաբանի ներքո անցկացվող սույն գիտաժողովի առանցքում կքննարկվի «Ռուս գրականությունը և մշակույթը ժամանակակից աշխարհում» թեման: Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Մասնակցության համար ներկայացնել հայտ, որի ընդունման վերջնաժամկետը ս. թ. սեպտեմբերի 5-ն է: Տեղեկատվական նամակը և դիմումաձևը ներբեռնել հետևյալ կայքէջերից՝
http://www.brusov.am/ru/announcemets
http://www.brusov.am/ru/announcemets/767-russian-language-in-3d


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում