Կոմիտասին նվիրված հուշատախտակի ձևավորման և պատրաստման մրցույթի արդյունքները հայտնի են
Գիտություն և Մշակույթ
ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել էր Կոմիտասին նվիրված հուշատախտակի ձևավորման և պատրաստման մրցույթ՝ Բեռլինի համալսարանի պատին տեղադրելու համար: Ս. թ. հուլիսի 20-ին կայացել է հուշատախտակի էսքիզների մրցույթը, որին մասնակցելու հայտ էին ներկայացրել 7 հեղինակներ: Մրցութային հանձնաժողովի որոշմամբ հաղթող է ճանաչվել նկարիչ-դիզայներ Նարա Մենդելյանի էսքիզը:
Մրցութային հանձնաժողովը նախագահում էր Գեղագիտության ազգային կենտրոնի տնօրեն Լևոն Իգիթյանը, հանձնաժողովի կազմում ընդգրկված էին Մհեր Նավոյանը /Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոռեկտոր/, Խաչատուր Աբրահամյանը /«Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար/, Արմեն Մարտիրոսյանը /Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան/, Գագիկ Ղազարյանը /Նկարիչների միության անդամ/:
Հուշտախտակի տեղադրումը նախատեսված է սեպտեմբերի առաջին կեսին:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում