Եմենի իշխանություններն ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ համաներում են հայտարարել
Մերձավոր Արևելք
Եմենի նոր կառավարությունը համաներում է հայտարարել չորեքշաբթի օրը ժողովրդի ճնշման տակ նախագահի պաշտոնը լքած Ալի Աբդուլլահ Սալեհի ռեժիմի դեմ դուրս եկած ցուցարարների նկատմամբ:
«Նախագահը համաներում է հայտարարել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր սխալներ են գործել երկրում ստեղծված քաղաքական ճգնաժամի ընթացքում»,- նշված է հայտարարության մեջ, որը հեռարձակվել է Եմենի պետական պետական հեռուստաընկերության ուղիղ եթերում: Հաղորդում է BBC լրատվական գործակալությունը:
Հիշեցնենք, որ Եմենում հակակառավարական ցույցերը սկսվել էին այս տարվա հունվարին, որոնք լուրջ բախումների էին հանգեցրել: Միայն մի քանի օր առաջ Ալի Աբդուլա Սալեհը նախագահի պաշտոնը հանձնեց փոխնախագահ Աբդ Ռաբբո Հադիին` հետագայում քրեական պատասխանատվության չենթարկվելու անձեռնամխելիություն ստանալու պայմանով:
Համաձայն Եմենի նորանշանակ նախագահի շաբաթ օրը ստորագրած հրամանագրի` Եմենում արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականի փետրվարի 21-ին:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)