Այսօր Սելենա Գոմեսի ծննդյան օրն է
Աշխարհ
1992 թվականի հուլիսի 22-ին ծնվել է ամերիկյան երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը: Այս փոքրիկ դերասանուհին արդեն հասցրել է մեծ ճանաչում ձեռք բերել իր խաղացած դերերով: Դերասանուհին խաղացել է Դիսնեյ հեռուստաալիքի «Վեյվերլի փլեյսի կախարդները» հեռուստասերիալում, «Եվս մեկ պատմություն մոխրոտիկի մասին» և «Արքայադուստրերի պաշտպանության ծրագիր» հեռուստաֆիլմերում: Սելենան դարձել է «Էմմի» մրցանակաբաշխության (Emmy award) հաղթող: Թատերական ֆիլմերի նրա առաջին ելույթը եղել է «Ռեմոնա և Բիզաս» ֆիլմը: Նա հիմնադիրն ու երգիչն է Selena Gomes and the Scene փոփ խմբի, որը թողարկել է երկու ալբոմ` «Kiss and Tell» և «A Year Without Rain»: 2011թ.ին խումբը ԱՄՆ-ում վաճառել է շուրջ 1,354,000 ալբոմ:
Գրեթե կես տարի է, ինչ Սելենա Գոմեսն ու կանադացի երգիչ Ջասթին Բիբերը ճանաչում են միմիանց: Նրանք անգամ խոսել են ընտանիք կազմելու մասին: Չնայած, վերջերս նրանց հարաբերությունները այնքան էլ լավ չէին, բայց իրար բաց թողնել չեն պատրաստվում:
Այսօր Սելենա Գոմեսի Twitter-ի էջում իսկական իրարանցում է, երկրպագուներն անընդհատ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ են ուղղում իրենց սիրելի երգչուհուն:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ