Սիլվեստեր Ստալոնեի որդու հուղարկավորությունը փակ է եղել
Աշխարհ
Հայտնի դերասան Սիլվեստեր Ստալոնեի որդու՝ Սեյջի հուղարկավորությունը փակ է եղել։ Այս մասին հաղորդում է lifenews–ը։
Սեյջի հուղարկավորությունը տեղի է ունեցել Բրենտվուդ քաղաքում։ Հուղարկավորությանը մասնակցել են Սիլվեստեր Ստալոնեն, նրա կինը՝ Ջենիֆեր Ֆլավինը և եղբայրը՝ Ֆրենկը: Փակ հոգեհանգստի արարողությունը կայացել է St. Martin of Tours կաթոլիկ եկեղեցում:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com–ը, Սեյջ Ստալոնեն` կինոաստղ Սիլվեստեր Ստալոնեի ավագ որդին, հայտնաբերվել է մահացած Հոլիվուդի իր տանը։ Սեյջ Ստալոնեի մահվան մասին հայտնել են նրա փաստաբան Ջորջ Բրաունշտեյնը և Սիլվեստեր Ստալոնեի ագենտ Միշել Բեգան:
Սեյջ Ստալոնեի փաստաբանը և ոստիկանությունը հակասական տեղեկություններ են հայտնում այն մասին, թե ինչպես է հայտնաբերվել Սեյջի դին: Ոստիկանության աշխատակիցը հաղորդում է, որ այն հայտնաբերել են իրենց աշխատակիցները, իսկ փաստաբանը նշում է, որ մահացածին նկատել է տան սպասուհին: Ոստիկանները հավաստիացնում են, որ բռնության հետքեր Սեյջի մարմնին չկան: Մահվան պատճառն առայժմ չի նշվում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ