Հեռախոսն ու համակարգիչն առաջացնում են հոգեկան խանգարումներ. հետազոտոթյուն
Հասարակություն
Ինտերնետում երկար ժամանակ անցկացնող մարդիկ հակված են հոգեկան խանգարումների զարգացման, պարզել են Գետերբորգի համալսարանի աշխատակիցները, ովքեր ուսումնասիրել են 20-24 տարեկան 4100 մարդու: Պարզվում է, որ մեծամասամբ համակարգիչներն ու հեռախոսները նպաստում են սթրեսի առաջացմանը, խանգարում են քունը և առաջացնում են ընկճախտ, հայտնում է Daily Mail-ը:
Սարա Տոմին, ով ղեկավարում էր ուսումնասիրությունը, համոզված է, որ ժամանակի մասին հեշտությամբ կարելի է մոռանալ և ամբողջ օրն անցկացնել ինտերնետում: Բացի այդ, ծանրաբեռնվում է ուղեղը: Հարկ է նշել, որ ողջ օրը պարզապես նստելն էլ օգտակար չէ: Ամեն օր 1-2 ժամ համակարգչով խաղալու դեպքում ընկճախտի հավանականությունը մեծանում է մի քանի անգամ:
Գիշերը համակարգչի մոտ անցկացնելը վնասակար է երկու սեռերի համար: Իսկ այն փաստը, որ մարդուն կարելի է ամենուրեք գտնել՝ զանգելով նրա բջջայինին, սթրես է առաջացնում նրանց մոտ: Մարդն իրեն պաշտպանված չի զգում, իսկ եթե նա չի պատասխանում զանգին կամ հաղորդագրությանը, նրա մոտ մեղքի զգացում է առաջանում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը