Ֆուտբոլ կարող են խաղալ նաեւ կույրերը
Աշխարհ
MIGnews-ի հաղորդմամբ՝ Sound of Football նախագծի շնորհիվ` թույլ տեսողությամբ անձիք այժմ հնարավորություն կունենան ֆուտբոլ խաղալ ձայնային ազդանշանների օգնությամբ:
Նախագիծը թույլ տեսնող ֆուտբոլիստներին հնարավորություն է տալիս ոչ միայն դաշտով տեղաշարժվել, այլև պայքարել մրցակցի հետ և գոլ խփել:
Ֆուտբոլ խաղալու համար յուրաքանչյուր խաղացող գլխին պետք է iPhone ամրացնի, որի օգնությամբ կկարողանա «տեսնել» ձայների միջոցով: Ըստ էության, այս տեխնոլոգիայի միջոցով, որը ներառում է յուրաքանչյուր խաղացողի ճշգրիտ տեղը գրանցող 16 հատ 3D տեսախցիկներ, iPhone-ը խաղացողին հաղորդում է մյուս խաղացողների դաշտում գտնվելու տեղը և թույլ է տալիս զգալ մարդկանց և առարկաների միջև տարածությունը:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ