Հուլիսի 23-ին տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացումը
Հայաստան
Վաղը ժամը 10:00-ին, ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի կունենա «Արի տուն» ծրագրի 5-րդ փուլի բացումը, որին կմասնակցի 220 պատանի եւ աղջիկ Ֆրանսիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Արգենտինայից, Ավստրալիայից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Ուկրաինայից, Բելառուսից, Էստոնիայից, Վրաստանից, Ղազախստանից, Իրաքից, Իրանից, Սիրիայից:
Մասնակիցներին կողջունի ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նույն օրը արիտունցիները կայցելեն Երևանի պատմության թանգարան, հետո կմեկնեն Օշական, ծաղիկներ կդնեն Մեսրոպ Մաշտոցի շիրմին եւ կլինեն Մուղնիում:
Ծրագրի նպատակն է աշխարհասփյուռ հայ երիտասարդներին ճանաչելի դարձնել Հայաստան-հայրենիքը, նրանց մեջ սերմանել ազգային ինքնության գիտակցություն, ծանոթացնել իր ժողովրդի ավանդույթներին ու սովորույթներին, հայ ընտանիքին, հայ մարդու հոգեկերտվածքին, աջակցել Հայաստան-Սփյուռք բարոյահոգեբանական, կրթամշակութային մերձեցմանը:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի