Թուրքիայում ուղղաթիռ է կործանվել. մահացել է 5 զինծառայող, ևս 7-ը վիրավոր են
Թուրքիա
5 զինծառայող է մահացել և 7-ը՝ վիրավորվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի կործանման հետևանքով։ Վթարը տեղի ունեցել կիրակի օրը երեկոյան Թուրքիայի արևելյան մասում գտնվող Հաքքարի գավառում։ Ըստ նախնական տվյալների, վթարի պատճառ է դարձել ուղղաթիռի տեխնիկական անսարքությունը, հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Հաքքարիում, ինչպես նաև Իրաքի սահմանին մոտ գտնվող մի շարք այլ թուրքական գավառներում տեղակայված են թուրքական զորքեր, որոնք օպերացիա են իրականացնում անջատողական Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ։ Նշենք, որ զինված խմբերը ներթափանցել են Թուրքիա Հյուսիսային Իրաքում տեղակայված իրենց ռազմակայաններից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)