Մարկ Սաղաթելյանի և Գրիգոր Նազարյանի վթարի ենթարկվելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է
Հասարակություն
Հաղորդավար, շոումեն Մարկ Սաղաթելյանի և պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի վթարի ենթարկվելու փաստի առթիվ ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ հայտնել էր Լուրեր.com-ը, Երևանում հունիսի 22-ին ավտովթար էր տեղի ունեցել: Նալբանդյան փողոցում՝ մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայանի դիմաց, իրար էին բախվել «Ֆոլքսվագեն» մակնիշի 14 ՏՕ 811 և «Օփել» մակնիշի 30 ՏԼ 173 համարանիշների ավտոմեքենաները: Վթարից հետո ֆոլքսվագենը բախվել էր էլեկտրասյանը: 2 հոգու մարմնական վնասվածքներով տեղափոխել էին հիվանդանոց։ Վիրավորներից մեկը 41-ամյա Մարկ Սաղաթելյանն է, մյուսը՝ 41-ամյա Գրիգոր Նազարյանը:
Ավելացնենք նաև, որ Լուրեր.com-ի հետ զրույցում «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտից տեղեկացրեցին, որ Մարկի և Գրիգորի առողջական վիճակը բավարար է, բայց նրանք հիվանդանոցից դուրս կգրվեն տաս-տասնհինգ օր անց:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը