Մասնագետները ցածր տեմպեր են կանխատեսել ԱՄՆ-ի տնտեսական աճի համար
ԱՄՆ
Bloomberg գործակալության կողմից հարցված տնտեսագետները հայտնել են 2012թ.-ի երկրորդ եռամսակում ԱՄՆ-ի տնտեսական աճի մասին:
Մասնագետների կարծիքով, ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մակարդակն ապրիլ-հունիս ամիսներին աճել է 1.4%-ով: Այս տարվա առաջին եռամսյակում ՀՆԱ-ն կազմում էր 1.9%: Այդ մասին պաշտոնապես կհայտարարվի այս շաբաթ:
Սպառողական ապրանքների վաճառքի ծավալները, ինչն ապահովում է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտ 70%-ը, այս տարվա երկրորդ եռամսյակում նվազել են: Եվրոպայի տնտեսական ճգնաժամը ստիպել է ամերիկյան ընկերություններին կրճատել ներդրումները և նոր աշխատողներին աշխատանքի ընդունումը, ինչը ամերիկացիների եկամուտների նվազման պատճառ է դարձել: ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգի նախագահ Բեն Բերնանկեն վերջերս ունեցած ելույթի ժամանակ խոստովանել է, որ երկրի տնտեսության վերկանգնման համար դեռ շատ ժամանակ ու ջանքեր կպահանջվեն:
Հունիս ամսի տվյալներով, ԱՄՆ-ի մանրածախ առևտրի ծավալները կրճատվել են. սա արդեն երրորդ նվազումն է մի ամսվա ընթացքում: Վերջին 41 ամիսների ընթացքում գործազրկության մակարդակը շարունակում է մնալ 8%-ից բարձր մակարդակի վրա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)