Ջոնի Դեփը ձգտում է վերադառնալ Վանեսա Պարադիի մոտ
Աշխարհ
Մեկ ամիս առաջ Ջոնի Դեփը և նրա քաղաքացիական կինը՝ Վանեսա Պարադին, ում հետ դերասանը ապրել է 14 տարի, հայտարարել էին բաժանման մասին: Սակայն դերասանը շատ արագ հասկացավ, որ սխալ է գործել, թողնելով ընտանիքը, և այժմ անում է ամեն ինչ իր երեխաների՝ 13-ամյա Լիլի Ռոուզի և 10-ամյա Ջեկի մոր հետ հաշտվելու համար։
Ինչպես հաղորդում է The Sun թերթը, Ջոնին մեկնել է Ֆրանսիայի հարավ և այնտեղ ժամանակ է անցկացնում կնոջ՝ Վանեսայի և երեխաների հետ Պալ դե Լա-Տուրի իր տանը։ Միևնույն ժամանակ, Դեփը նվեր է մատուցել նախկին ընկերուհուն, որով հստակ ակնարկել է հարաբերությունները վերսկսելու ցանկության մասին. Ջոնին Վանեսային նվիրել է ոսկյա զարդ, որի վրա դրվագված են «իմ սիրտը միշտ քեզ հետ է» բառերը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Ջոնիի և Վանեսայի պաշտոնական բաժանումից անմիջապես հետո դերասանի գաղտնի ընկերուհի Էմբեր Հերդին թողել է Ջոնիին՝ վախենալով մամուլում բարձրացած աղմուկից:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ