Հայաստանում հանգիստն ավելի էժան է. Ռուբեն Գրիգորյան
Հասարակություն
Այսօրվա մամուլի ասուլիսին Ռոմէա գայթակղիչ ճանապարհորդությունների ակումբի տնօրեն Ռուբեն Գրիգորյանը անդրադառնալով ամառային հանգստին ասաց, որ թյուր կարծիք է ձևավորվել, թե Հայաստանում ավելի թանկ է հանգիստը, քան դրսում։ Մեզ մոտ զբոսաշրջությունը վերելք է ապրում, և տարածքային առումով ավելի են տարածվում հանգստի գոտիները։ Պարզապես հարկավոր է համեմատել նույն հարթության վրա գտնվող հանգստյան տիպերը։
Բանախոսն արձանագրում է, որ Հայաստանում մեծ թափով զարգանում է բիզնես և առողջարանային տուրիզմը։ Պաշտոնական տեղեկություններով, անցյալ տարի յոթ հարյուր հիսունութ հազար զբոսաշրջիկ է այցել Հայաստան, ովքեր հիմնականում ակտիվ հանգիստն են նախընտրել։
Ներքին տուրիզմի զարգացման առումով մեծ առաջընթաց են ապահովում կառավարության որոշմամբ հանրային ծառայողներին տրվող սոցիալական փաթեթները, որոնք այս տարվանից մտան կիրառության մեջ։ Դրանք հնարավորություն են ընձեռում մատչելի տարբերակով հանգիստն անցկացնել Հայաստանի տարածքում։ Բանախոսը կարծում է, որ այս սոցիալական փաթեթների արդյունքը կտեսնենք երկու–երեք տարի հետո, երբ հայերը կհանգստանան Հայաստանում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը