Ինքնահրկիզվել է Իսրայելի պաշտպանության բանակի հաշմանդամը
Մերձավոր Արևելք
Կիրակի օրը՝ հուլիսի 22-ին, Իսրայելի Յահուդ քաղաքում 45-ամյա տղամարդ ինքնահրկիզվել է, հաղորդում է NEWSru Israel-ը՝ հղում կատարելով Nana10-ին։ Երբ հրշեջները և շտապ օգնությունը դեպքի վայր են ժամանել, տղամարդը արդեն բոցավառվում էր։
Միջադեպին ականատես են դարձել քաղաքի տասնյակ բնակիչներ։ Տուժածը տեղափոխվել է հիվանդանոց։ Բժիշկների խոսքերով, այրվել է տղամարդու մարմնի մակերեսի 70%-80%-ը։ Բժիշկները տուժածի վիճակը կրիտիկական են գնահատում։
Ավելի ուշ հրապարակվել է նաև տուժածի անունը՝ Ակիվա Մաֆիայի։ Ըստ հարազատների, տղամարդը վիրավորվել է 20 տարի առաջ իսրայելական բանակում ծառայության ընթացքում՝ հարսանիքի նախօրեին։ Մաֆիային այդպես էլ չամուսնացավ՝ համարելով իրեն բեռ հարազատների համար։
Նշենք, որ երեկ տեղի է ունեցել Միշել Սիլմանի թաղման արարողությունը, ով ևս ինքնահրկիզվել էր հուլիսի 14-ին Թել-Ավիվ քաղաքում։ Տուժածի եղբայրը Ynet պարբերականին հայտնել է, որ տղամարդը նախկինում ևս փորձել է ինքնասպան լինել, սակայն Մոշե Սիլմանի մահից հետո ասել է, որ ինքն էլ նույնն է անելու։


















































Ամենադիտված
ՀՀ ՊՆ–ն հայտարարություն է տարածել