ԼՂՀ ընտրություններում կարևոր էր, որ ընդդիմադիր թեկնածուն հավաքեց 32.5 տոկոս. Արմեն Գրիգորյան
Արցախ
Արցախում հուլիսի 19-ին անցկացված նախագահական ընտրությունների կարևոր հանգամանքն այն է, որ ընդդիմադիր թեկնածուն հավաքեց 32.5 տոկոս: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ժողովրդավարություն հանուն զարգացման» հ/կ նախագահ Արմեն Գրիգորյանը:
Վերջինիս խոսքերով, Արցախում շատ ժամանակ ընդիմադիր թեկնածուները շատ քիչ տոկոս ձայն էին հավքում, սակայն այս անգամ փոփոխություններ տեղի ունեցան. «32.5 տոկոսը շատ մեծ թիվ է»։
Արմեն Գրիգորյանն անդրադարձ կատարեց նաև կատարված սոցհարցումներին: «Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կողմից կատարված սոցհարցումների արդյունքից ստացված թվերն իրականում շատ հեռու էին: Կանխատեսեվել էր, որ Բակո Սահակյանը կստանա յոթանասունհինգ տոկոս, բայց ավելի քիչ եղավ»: Գրիգորյանի համոզմամբ, սոցհարցումները որևէ կերպ իրականությանը չեն համապատասխանում:
ՀԿ նախագահը կարծիք հայտնեց նաև, որ Արցախում անցկացված ընտրությունների արդյունքում բանակացային գործընթացում փոփոխություներ չեն լինի:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան