Վարդան Ղուկասյանի տղայի գլխավորած բանդաները բողոքի հանրահավաք են կազմակերպում
Հասարակություն
Մի խումբ գյումրեցիներ բաց նամակ են գրել բարձրագույն ղեկավարությանը։ Ներկայացնում ենք այն ամբողջությամբ
«Հարգելի կենտրոնական իշխանություններ, երեկ, երբ Գյումրի այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և պարզ դարձավ, որ գալիք ընտրություններում իր թեկնածությունը չի առաջադրի Վարդան Ղուկասյանը, Գյումրին վերածվեց մեծ համակենտրոնացման ճամբարի:
Վերջինիս որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, իր շրջապատի և հոր թիկնապահների հետ միասին սկսել է ահաբեկել մարդկանց, հայտարարելով, որ ոչ ոք չի կարող իր հորը ստիպել չառաջադրել իր թեկնածությունը: Սպարտակի գլխավորած բանդաները հենց այս պահին մարդիկ են հավաքագրում, որպեսզի վաղը և մյուս օրը բողոքի հանրահավաք կազմակերպեն քաղաքի կենտրոնական հրապարակում, ինչպես արել էին երեկ Հովիկ Աբրահամյանի այցի ժամանակ:
Մարդիկ վախեցած են և ստիպված խոսք են տալիս, որ անպայման կգան, բոլորին ցուցակագրում են, արդեն իսկ եղել են նաև ծեծի դեպքեր, մասնավորապես իրենց հարազատ Սլաբոտկա թաղամասում: Սպարտակը բոլորին ասում է, որ իրենք թքած ունեն Երևանում նստած ցանկացած ուժի և մարդու որոշման վրա:
Խնդրում ենք՝ զորք մտցրեք Գյումրի, պաշտպանեք մարդկանց այդ վայրենիներից, մարդիկ սարսափած են:»


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը