Օբաման զենքի վաճառքը խստացնելու անհրաժեշտություն չի տեսնում
ԱՄՆ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ժամանել է ամերիկյան Ավրորա քաղաք (Կոլորադո նահանգ), որտեղ հուլիսի 20-ի գիշերը զինված հանցագործը կրակ էր բացել մարդաշատ կինոթատրոնում, հաղորդում է РИА "Новости"-ն։
Օբաման հանդիպել է զոհվածների հարազատներին, այցելել հիվանդանոց վիրավորներին տեսակցելու, ինչպես նաև հանդիպել քաղաքային իշխանությունների հետ։ Նա խոստացել է, որ իր վարչակազմը լուրջ քայլեր կձեռնարկի՝ երկրում բռնության գործողությունները կանխարգելելու նպատակով։
Չնայած Կոլորադոյի ողբերգությանը՝ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ անհրաժեշտություն չի տեսնում հրազենային զենքերի վաճառքի ոլորտը կարգավորող ազգային օրենսդրության մեջ փոփոխություն մտցնելու համար։
«Օբաման համարում է, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որոնք կապահովեն ամերիկացիների իրավունքների պաշտպանությունը և միաժամանակ խստորեն կհետևեն, որպեսզի զենքը չհայտնվի այնպիսի մարկանց ձեռքերում, ում ԱՄՆ-ի օրենսդրության համաձայն արգելվում է այն կրել»,- հաստատել է Սպիտակ Տան մամլո-քարտուղար Ջեյս Քարնին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)