Բողոքի երթ և մոմավառություն ի հիշատակ Վահե Ավետյանի
Հասարակություն
ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ, 2012 թվականի օգոստոսի 7-ին (երեքշաբթի օրը), ժամը 19:00-ին նրա մահվան պատճառ դաժան խոշտանգման վայրում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի է ունենալու մոմավառություն, որին հետևելու է բողոքի երթ Ավան թաղամասում:
Հորդորում ենք Ձեր ներկայությամբ հարգել Վահե Ավետյանի հիշատակը և պահանջել պատասխանատվության կանչել բոլոր մեղավորներին, ինչպես նաև միանալ քրեաօլիգարխիկ համակարգի բռնության հակամշակույթի հանդեպ հանրային համատարած մերժման, պարսավանքի և անհանդուրժողականության շարժմանը:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ
Հուլիսի 23, 2012


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը