ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանը Թուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկել Apple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառով Միկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհում Հրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանը ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է Օվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում է Թրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդը Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը Պանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Էրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի» 

Քոչարյանի մեսիջը. ո՞ւմ շուրջ տեղի կունենա լայն կոնսոլիդացիան

Վերլուծական

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանավայրից ազատվելուց հետո առաջին հարցազրույցն է տվել 5-րդ ալիքին: Նա անդրադարձել է իր դեմ հարուցված քրեական գործին, հայաստանյան ներքաղաքական իրավիճակին, Արցախին և իր հետագա անելիքներին։ Ո՞րն էր հարցազրույցի գլխավոր «մեխը»:

Քոչարյանը ևս  մեկ անգամ ընդգծեց, որ վերադառնում է քաղաքականություն, սակայն այդ վերադարձը ոչ թե իր կամքով է, այլ թելադրված է ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությամբ: Երկրորդ նախագահը ակնարկեց նաև իր վերադարձի նպատակը՝ խանգարել իշխանություններին Արցախի հարցում տրվել արտաքին ուժերի թելադրանքին և իրագործել մի սցենար, որի իրականացմանն էլ հենց խանգարում է Քոչարյանի ֆիգուրը: Ակնհայտ է, որ երկրորդ նախագահն այս պարագայում նկատի ունի Արևմուտքը, որը վերջին ամիսներին բացահայտ ակտիվություն է ցուցաբերում հատկապես Արցախի հարցում՝ տարատեսակ ազդակներ ուղարկելով և փորձելով կարգավորման գործընթացը տանել ցանկալի հունով: Իր դեմ սկսված հետապնդումը Քոչարյանը բացատրում է հենց այդ գործոնով, այն է՝ իրեն փորձում են մեկուսացնել իրականացնելու համար Լևոն Տեր-Պետրոսյանի հայտնի թեզը՝ Արցախը բեռ է, և միայն այդ բեռից ազատվելու դեպքում հնարավոր կլինի հասնել տնտեսական զարգացման: Պատահական չէ, որ վերջին հարցազրույցներում Քոչարյանը պարբերաբար ընդգծում է այն հանգամանքը, որ ի տարբերություն Տեր-Պետրոսյանի «գորշ» կանխատեսումների, իր կառավարման տարիներին զարգացումը եղել է առանց զիջումների:  Ընդ որում՝ այս հարցազրույցի ընթացքում բազմիցս ուղղակի և անուղղակի հղում կատարվեց Տեր-Պետրոսյանին և նրա կառավարման տարիներին, այն ժառանգությանը, որը Քոչարյանը ստիպված էր ժառանգել առաջին նախագահից հետո:

Ուշագրավ է, որ թեև ուղղակի անդրադարձ չեղավ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին կամ ՀՀԿ-ին՝ Քոչարյանը մեկ անգամ չէ, որ հիշեցրեց՝ իր կառավարման տարիները լավագույնն էին անկախությունից ի վեր, իսկ նման շեշտադրումն ինքնին նշանակում է, որ կասկածի տակ է առնվում է նաև Սարգսյանի և ՀՀԿ-ի աշխատանքի արդյունավետությունը; Ավելորդ չի լինի հիշատակել, որ նախորդ հարցազրույցներում Քոչարյանն ավելի լայն անդրադարձ էր կատարել Սարգսյանի ղեկավարման տարիներին՝ նշելով, որ ինչ-որ տեղ հենց երրորդ նախագահի սխալների արդյունքում թավշյա հեղափոխությունը միս ու արյուն ստացավ ՀՀ-ում:

Քոչարյանը բաց է թողել թերևս ամենակարևոր՝ քաղաքական դաշտում ձևավորվող ֆորմատի հարցը, սա ենթադրում է, որ երկրորդ նախագահը քաղաքական դաշտին քննարկելու թեմա է տալիս՝ քաղաքական երևեակայության տեղ թողնելով , թե կոնսոլիդացիան կարող է լինել և՛ իր շուրջ, և՛ պարզապես իր մասնակցությամբ: Իհարկե, հասկանալի է, որ Քոչարյանն ընդամենը զերծ է մնում խաղաքարտերն ամբողջությամբ բացելուց. որևէ այլ կենտրոնի ՀՀ երկրորդ նախագահի միանալը քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից և՛ անիմաստ է, և՛ անհնար, հաշվի առնելով այն ռեսուրսները, որոնց տիրապետում է Քոչարյանը և այդ ռեսուրսների մոբիլիզացիան, որը վերջին ամիսներին տեղի է ունենում:

Քոչարյանը նաև հստակ մեսիջ է հղում քաղաքական դաշտին՝ առաջ տանելով «կոնսենսուս մինուս մեկ» ձևաչափը և կասկած չկա, որ կոնսենսուսի հիմքում, կամ եթե կուզեք՝ կենտրոնում, լինելու է հենց Քոչարյան քաղաքական ֆիգուրը: Իհարկե, երկրորդ նախագահը փորձեց մանևրել իշխանությունն ապագայում ստանձնելու ցանկության հարցում, հայտարարելով, որ  եթե լինեն բանիմաց երիտասարդներ, ապա ինքը իշխանության ղեկն իր ձեռքը վերցնելու հարցում որևէ հավակնություն չունի, սակայն այս քայլը ևս հասկանալի է և բացատրելի: Քոչարյանը ցանկանում  է ցույց տալ, որ այս հարցում իրեն ևս «ստիպում» են վերցնել իշխանության ղեկը իր ձեռքը: Հասկանալի է, որ եթե Քոչարյանը իշխանությունների հետ գլխավոր հակադրումը տանում է Արցախի ուղղությամբ, այստեղ է տեսնում վտանգը և այս հարթության մեջ է իրեն դիտարկում իբրև իշխանությունների ռեալ այլընտրանք, ապա, հաշվի առնելով իր կապը Արցախի հետ և աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից ընդունված լինելու հանգամանքը, ինչի վրա, ի դեպ, Քոչարյանը հաճախ է ուշադրություն հրավիրում՝ ինքնաբերաբար դառնում է իշխանության ղեկը ստանձնելու միակ պոտենցիալ հավակնորդ…

Րոպեներ առաջ արդեն պարզ դարձավ, որ Վերաքննիչ դատարանը որի վարույթում էլ գտնվում էր Քոչարյանի քրեական գործը, երկրորդ նախագահին կրկին կալանավորելու որոշում է կայացրել: Ըստ էության, նման արձագանքը սպասված էր, այդ թվում՝ նաև երկրորդ նախագահի և նրա մերձակա շրջապատի համար: Դատարանի նման որոշումը ստիպում է էլ ավելի մեծ ուշադրություն դարձնել հարցազրույցի ընթացքում Քոչարյանի հնչեցրած մտահոգություններին և ռիսկերի ակտուալությանը…
 
 
 
 
Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերելԱդամյանը Բաքվում փայլուն հաղթանակ է տարել ադրբեջանցի Օլիմպիական չեմպիոնի նկատմամբԱֆրիկան ձգտում է իր քաղաքացիներին վերադարձնել Ուկրաինայի գերությունից. BloombergՔննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներըԻրանի արտգործնախարարը մեկնաբանել է Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումը Սիցիլիայում հզոր տորնադոների պատճառով շուրջ 10 մարդ է վիրավորվելՄոլդովան Եվրոպական խաղաղության հիմնադրամից ստացել է 317 մլն եվրո պաշտպանության համարՀանրահայտ լիվերպուլյան ակումբը վաճառվում էՀամաշխարհային բանկը ներկայացրել է Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տնտեսության աճի կանխատեսումը մինչև 2028 թվականըՀայաստանը ՀԱՊԿ-ի և նոր մարտահրավերների միջև․ ինչ է կանգնած Գյումրիի ռազմաբազայի շուրջ քննարկումների հետևումՀազարավոր զոհերի,կորցրած հայրենիքի պատասխանատվությունը ձեր ուսերին է. Սողոմոնյանն` իշխանություններինՀայաստանը դիտարկում է Օմանն արտահանման և լոգիստիկ նոր ուղղություն դարձնելու հնարավորությունը51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Զելենսկին Կլիչկոյին մեղադրել է Կիևում «կայունության ծրագրերի» ձախողման համարԳնահատվել են Գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնագիտական ծառայությունն ու նվիրումը. պետական պարգևներ՝ դատախազներինԿա՛մ ինձ փող կտաք, կա՛մ զիջումների կգնամ, վերջնաժակետը մոտ է․ ինչ է սպասվում ՀՀ-ին՝ ԵԱՏՄ-ում (տեսանյութ) «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում. Արարատի փոխքաղաքապետի եղբայրը տեղում մահացել է ՏԱՍՍ․ ՆԱՏՕ հետախուզական ինքնաթիռը կրկին թռչում է Կալինինգրադի մարզի շուրջԵվրոպան պետք է արթնանա «Քնած գեղեցկուհու նինջից». ԱՄՆ պետքարտուղարՓաշինյանի խոսնակը հերքում է՝ Փաշինյան–Պուտին–Ալիեւ հանդիպում տեղի չի ունեցել ԱՄՆ դեսպանության առաքելության ղեկավարի տեղակալն այցելել է Մարտունի համայնքՀայաստան-Թուրքիա փոխգործակցության հարցեր են քննարկվել. Զելենսկին մեղադրել է Կլիչկոյին ձախողման համարԻնտերպոլը գործողություն է իրականացրել Հայաստանում և ևս 16 երկրում. Առգրավվել է Արցախյան պատերազմի հետ կապված զենք American Airlines-ը Starlink ինտերնետը հասանելի կդարձնի ինքնաթիռներումԻրանական լրատվամիջոցները հաղորդում են Հորմուզի նեղուցի հարավային հատվածում «հզոր պայթյունների» մասինԽորապես մտահոգիչ է, որ ապօրինության հարթակի է վերածվում նաև Ազգային ժողովը. Մայր Աթոռի կոշտ հայտարարությունը Պեսկովը հայտարարել է Պուտինի և Թրամփի միջև սպասվող մոտակա հեռախոսազրույցի մասինՊուտինը, Փաշինյանը և Ալիևը չհայտարարված հանդիպում են անցկացրել. «Коммерсант» Հայկական ապրանքների նկատմամբ առևտրային ինքնավար միջոցների կիրառման մասին ԵՄ կարգավորումը վաղն ուժի մեջ կմտնիՎրաստանը հայտարարել է իր կարևոր դերի մասին TRIPP նախագծի համատեքստում ՆԱՏՕ-ի միջուկային զորավարժություններն ու Ֆրանսիայի կոչը՝ պատրաստվել Ռուսաստանի հետ բախմանԳերմանիան հնարավոր է սահմանափակումներ մտցնի ուղևորությունների վրա՝ Ռուսաստանում ենթադրյալ ժանտախտի բռնկման պատճառով Դեղերի ներմուծման կանոնները կարող են խստացվել․ ինչ է նախատեսում նախագիծը ԵԽ-ն Ադրբեջանին վերաբերող բանաձև է ընդունել.Հնարավորության դեպքում հեռացեք Կիևից. Կլիչկո«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք
Ամենադիտված