Արցախի իշխանությունը չի տարբերում «թշնամին» և «ընդդիմությունը». Հայկ Խանումյան
Արցախ
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբի ներկայացուցիչ Հայկ Խանումյանը հղում է արել «Առավոտ»-ում հրապարակված հարցազրույցին, ուր Արցախի իշխանության առաջատար ուժի ներկայացուցիչը հպարտությամբ հայտարարել է, որ Արցախի ժողովրդի ընդդիմությունը Ադրբեջանն է։
«Այսինքն՝ Արցախի իշխանությունը դեռևս չի տարբերում «թշնամին» և «ընդդիմությունը»։ Բախտներս բերեց, որ ընդդիմության ներկայացուցիչ Վիտալի Բալասանյանը Արցախի հերոս էր, ով ազատագրել էր Աղդամը, եղել Քելբաջարի օպերացիայի շտաբի պետը, Օմարի ազատագրող, ով գլխավորել էր պատերազմի ժամանակ ամենախոշորաքանակ գունդը ու տվել ամենաքիչ կորուստները, ով գիտի զինվորի արժեքը, մարդ, ով փոխանակման միջոցով ամենաշատ գերիներն է վերադարձրել Ադրբեջանից։ Եթե ընդդիմության թեկնածուն նման կենսագրություն չունենար, ապա հայտնի չէր, թե ինչ կանեին նրա հետ»,-նշել է Հայկ Խանումյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան