Ժամանեց նաև Կիրիլ Առաջինը
Աշխարհ
Հայաստան ժամանեց նաև Համայն ռուսիո պատրիարք Կիրիլ Առաջինը։ Նրան դիմավորելու էին եկել Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Հայաստանում ՌԴ դեսպանատան ու ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչներ։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 12.40-ին տեղի կունենա ԱՊՀ միջկրոնական խորհրդի նախագահության նիստի եռակողմ հանդիպումը՝ Գարեգին Բ կաթողիկոսի, Կիրիլ պատրիարքի և Կովկասի մուսուլմանների հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեի միջև, ով արդեն իսկ գտնվում է Երևանում։


















































Ամենադիտված
Վիճաբանությունն ավարտվել է ողբերգությամբ․ 22-ամյա երիտասարդը սպանել է մորն ու քրոջը, 11-ամյա քույրը ծանր վիճակում է