Վիրտուալ մոմավառություն համացանցում
Հասարակություն
ՀՀ բանակի սպա, զինվորական բժիշկ Վահե Ավետյանի մահվան քառասունքի կապակցությամբ աշխարհի տարբեր անկյուններում, ներառյալ նրան մահ պատճառած խոշտանգման վայրում' «Հարսնաքար» ռեստորանային համալիրի տարածքում, տեղի են ունենալու մոմավառության հանդիսավոր արարողություններ:
Բացի այդ նախատեսվում է վիրտուալ մոմոավառություն համացանցում:
Յուրաքանչյուր ոք, ով ցանկություն ունի մասնակցել ինտերնետային ակցիային, պետք է անի հետևյալը.
1. տեսանկարում է 15 վարկյանանոց սիրողական վիդեո (բջջային հեռախոսով կամ որևէ տեսանկարահանող սարքով), որտեղ վառվող մոմը ձեռքին ասում է հետևյալ տողերը. «Ես վառում եմ այս մոմը (օրինակ) Ֆրանկֆուրտից կամ Բուենոս Այրեսից (անպայման նշվի քաղաքը) Վահե Ավետյանի և ապազգային համակարգի բոլոր զոհերի համար»։
Նախադասությունը արտասանելուց առաջ, պատկերացնելով հանցագործներին, Ձեր հայացքը մոտավորապես 4 կամ 5 վարկյան տևողությամբ ուղիղ և լուռ նայելով ուղղեք տեսախցիկին:
2. Տեսանկարահանված վիդեոներն ուղարկում է այս հասցեին. [email protected]։
Ձեր ուղարկած նյութերի հիման վրա, մոնտաժային աշխատանքները ավարտելուց հետո ստեղծվելու է համահայկական տեսահոլովակ, որը քառասունքի օրը տեղադրվելու է youtube-ում:
Մոնտաժային աշխատանքները հասցնելու համար խնդրում ենք տեսանյութերը ուղարկել մինչև ՀՈՒԼԻՍԻ՝ 29-ը վերոնշյալ email-ին:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման նախաձեռնող խումբ


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը